Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձին անդրադարձ է կատարվել վարչական ռեսուրսի կիրառման հարցին՝ նախորդիվ ընտրություններում արձանագրված իրավիճակների օրինակով

Մարտ 10,2026 17:28 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ, մարտի 10-ին իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։

ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համակ ուշադրությամբ հետևել իրենց վերաբերելի քարոզչության կանոնների պահպանմանը։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև վարչական ռեսուրսի կիրառման հարցին՝ նախորդիվ ընտրություններում արձանագրված իրավիճակների օրինակով։

Նմանատիպ աշխատաժողովներ իրականացվել են հանրապետության բոլոր համայնքներում։ Այն իրականացվում է Տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Այսօրվա աշխատաժողովին ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Բանախոսություններով հանդես են եկել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և IFES Armenia-ի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը։

Աշխատաժողովների շարքն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031