Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման»

Մարտ 10,2026 18:20 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում տիրող իրավիճակին։

Զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ Դիտարկման Ցանկում ( Special Watch List )։

Զեկույցում, մասնավորապես արձանագրված է՝

❗️Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո:

❗️Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները բացահայտել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ:

❗️Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, ինչպիսիք են Աստվածաշունչը. սակայն, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին:

Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը կցել է հատուկ կարծիք՝

❗️ Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031