«Առաջնորդվել եմ անկեղծությամբ, որ անկեղծ պետք է լինենք: Ինձ մեղադրում են իմ առօրյայի համար, ասել են՝ ինչ ես արել, ասել եմ՝ էս գործողություններն եմ արել, իմ առօրյայի մեջ գործողությունները վերագրել են, որ ինչ-որ օժանդակություն եմ արել: Ով կա էս աշխարհում, ասում է փետրվարի 5, փետրվարի 5-ի դեպքի հետ է կապում: Այդ դեպքերի հետ Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել, համենայնդեպս այդտեղ չի եղել: Ոչ Վալոդյա Գրիգորյանի, ոչ Կարեն Աբրահամյանի, ոչ էլ Արծրուն Գալստյանի հետ ոչ մի բացասական շփում չեմ ունեցել»,- այսօր Երևանի քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ ընթացող Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում հայտարարեց մեղադրյալներից Նարեկ Օհանյանը:
Հիշեցնենք, որ գործով անցնում են ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը:
Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է: Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։
«Ինչ վերաբերում է քննչական մարմնին, որ ասում են վրեժի շարժառիթ, ես գիտեմ՝ կարող են հիշեցնել այդ ամեն ինչը: Բայց Աստված չանի՝ որևէ մեկն ընկնի իմ դրության մեջ, ոնց որ ես եմ այդ ապրումներն ապրում, սկզբնական շրջանում մարդու մտքով ամեն ինչ էլ կարող էր անցնել… ինձ մեղադրում են այնպիսի բաների մեջ, որ ո՛չ արել եմ, ո՛չ մտածել եմ»,- հավելեց Օհանյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































