Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար

Մարտ 11,2026 12:38 Share

Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթևոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի և զգալի․ «Մաթևոսյանի հոբելյանը պիտի նշեինք և այդ առիթով դիմեցինք բազումներին, և բազումներից քչերն արձագանքեցին, և այդ սակավների մեջ, այդ քչերի մեջ իր առանձնահատուկ տեղը և էական ներդրումն ունեցավ Ֆասթ Բանկը», – ասել է նա:

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Նորացված դահլիճում արդեն անցկացվում են գրողին նվիրված շնորհանդեսներ ու մշակութային հանդիպումներ։

«Արվեստն ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան», – ասել է Հրանտ Մաթևոսյանը․ արվեստի այս գաղափարի շուրջ են միավորվում մշակութային նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվություն կրող կառույցները: Ֆասթ Բանկը շարունակում է իր հետևողական աջակցությունը՝ նպաստելով արժեքների պահպանմանն ու ապագա սերունդների կրթությանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031