ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ԼԵԳԻՏԻՄՈւԹՅՈւՆԸ
27 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1999թ. մարտի 11-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձև, որտեղ Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է. «…Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Արցախի անկախության հռչակման օրինականությունն (լեգալություն) ու լեգիտիմությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ


















































