Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը իրենց պաշտոնավարման ընթացքում, մի 3-սենյականոց բնակարանի գին. Արմեն Աշոտյան

Մարտ 11,2026 13:04 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին իբր պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք եւ դրամական միջոցներ»։

Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։

Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում եւ ավարտվում է աղաղակող ապօրինություններով։

Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Եւ այսքանով հանդերձ։
Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝
8 000 000 000+ ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։

6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։

200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգեւավճար է բաժանվել:

Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։

Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031