«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը տեսանյութում ներկայացրել է Empirica հետազոտական կենտրոնի տվյալները, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը հավաքել է երկու անգամ ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը՝ 49% 24-ի դիմաց, իսկ ամբողջ հանրապետությունում՝ 35% Սամվել Կարապետյան, 34%՝ Նիկոլ Փաշինյան. «Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ապա որ քաղաքական ուժին կընտրեիք դուք որպես կառավարիչ ուժ։ 28%-ը ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 24%-ը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, իսկ ամբողջ ընդդիմությունը հավաքել է 47% ձայներ։
Իսկ ինչպիսի՞ն է Սամվել Կարապետյանի կուսակցության կամ «Ուժեղ Հայաստան»-ի դինամիկան։ Եթե նոյեմբեր ամսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար պատրաստ էին քվեարկել ընդամենը 4%-ը, ապա փետրվարի վերջին արդեն՝ 24%-ը։ Հունվար ամսվա նկատմամբ մենք ունենք գրեթե երկու անգամ ավելի շատ ձայն»:
Աշոտ Մարկոսյանը նաեւ անդրադարձել է Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրությանը. «Վերջին շրջանում իշխանական տարբեր գործիչներ հրապարակում էին սոցհարցման արդյունքները։ Որպեսզի ձեր համար պարզ լինի, ես կներկայացնեմ այդ սոցհարցումներն իրականացնող կազմակերպության մասին ընդամենը մեկ փաստ. 2021 թվականի մայիսին ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ այս ընկերությունը հրապարակել էր արդյունքներ, ըստ որի՝ ոչ մի ընդդիմադիր ուժ 1%-ից ավել ձայն չպետք է հավաքեր, այսինքն՝ այսօր Ազգային ժողովում ոչ մի ընդդիմադիր ուժ չպետք է լիներ:
Դատողությունները թողնում եմ ձեզ։ Այնպես որ հիշեք՝ «Ուժեղ Հայաստան» լինելու է, և Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Դա անկասկած»:
Կարդացեք նաև


















































