Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 7 հազար բռնագաղթած արցախցի հումանիտար օգնություն է ստացել «Եվրասիա»-ի աջակցությամբ

Մարտ 11,2026 14:43 Share

Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված լայնածավալ հումանիտար ակցիան։ Նախագիծն իրականացնում է «Եվրասիա» ԻՀԿ-ն՝ «Ռուսական հումանիտար առաքելություն»  հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ ​

Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այժմ կամավորներն աշխատում են Երևանում, որտեղ սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստացել ավելի քան 1000 ընտանիք։

Առանձին հավաքածուներ են պատրաստվել փոքրահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնցից շատերը ծնվել են արդեն Հայաստանում։ Օգնություն են ստանում առավել խոցելի խմբերում գտնվող անձինք՝ կերակրողին կորցրած, հաշմանդամություն ունեցող անդամներով, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները։ ​

Տարեսկզբից մեզ հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արդեն ավելի քան 1400 ընտանիքի։ Օգնություն են ստանում Երևանում, Կապանում, Գորիսում, Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակվող մարդիկ։ Նրանցից շատերի համար սա բարդ ժամանակաշրջան է. նրանք տունը կորցնելուց հետո վերակազմակերպում են իրենց կյանքը։ «Եվրասիայի» կամավորներն օգնում են ընտանիքներին հաղթահարել այս փուլը և լուծել կենցաղային ամենաանհրաժեշտ հարցերը։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն, և օգնությունն անպայման կցուցաբերվի»,-նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ԻՈԱԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։ ​

2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք։ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես հումանիտար օգնության բաշխման զանգվածային միջոցառումներ, այնպես էլ հասցեական աջակցություն առավել կարիքավոր ընտանիքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031