Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյան. Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները

Մարտ 11,2026 15:40 Share

Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից. Արման Թաթոյան

Քանի որ վերջին օրերին շատ հարցեր են հնչում՝ ինչո՞ւ որոշեցինք համագործակցել

Լրագրողներին «քիլլերներ» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել իրենց ոչ ձեռնտու լուսաբանումները։

Պատկերացնո՞ւմ եք՝ ասում են դուք իրավունք չունեք լուսաբանելու անվտանգային թեմաներով պաշտոնական լրահոսից բացի փաստերով ներկայացվող այլ մոտեցումները։

Այս մոտեցման համար հիմք են դարձել իմ բացահայտումները, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում ու Ջերմուկում ռազմական առաջխաղացում ու ամրացում է արել մեր տարածքում։

Ազատ մամուլը, քննադատական լրագրությունը և հաշվետու իշխանությունը ոչ թե թուլացնում, այլ ուժեղացնում են պետությունը:

Ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում են, այլ լրացնում են իրար: Ոչ թե կա´մ, կա´մ, այլ և´, և´. և´ անվտանգություն, և´ ժողովրդավարություն:

Իսկ երբ իշխանությունը սկսում է վախենալ լրագրողներից և փորձում է օրենքով լռեցնել նրանց, դա նշանակում է, որ իրականում վախենում է սեփական ժողովրդից։

Սա է այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անել. տանել ադրբեջանական կարգեր ու զբաղվել միայն կեղծ քարոզչությամբ:

Ժողովրդավարական պետությունում անկախ լրատվամիջոցները իշխանության չորրորդ ճյուղն են, որոնք ապահովում են հասարակության վերահսկողությունը իշխանության նկատմամբ։

Այնտեղ, որտեղ փորձում են լռեցնել լրագրողներին, ավարտվում է ժողովրդավարությունը։

Հայաստանում լրագրողները չեն լռելու, որքան էլ իշխանությունը փորձի նրանց վախեցնել նոր հակասահմանադրական օրենքներով։ Ես միշտ լինելու եմ նրանց կողքին՝ անկախ իմ պաշտոնից։

Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031