Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ հետ նշված հարցով որևէ մեկը չի կապվել. ANCA-ի հայտարարությունից եմ իմացել ադրբեջանական արշավի ու դրան իմ «մասնակցության» մասին. Նժդեհ Հովսեփյան

Մարտ 11,2026 17:16 Share

«Radar Armenia»-ի գործադիր տնօրեն, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ դատի ամերիկյան կոմիտեն (ANCA) ինչ-որ հայտարարություն է տարածել, թե իր դեմ ադրբեջանական արշավ է իրականացվում, որին ներգրավված են նաև հայեր։ ANCA-ն հրապարակել է ինչ-որ նամակ, և նվաստիս անունն էլ է տեղ գտել այդ «արշավողների» ցուցակում։

Շատ հստակ հայտնում եմ՝ ինձ հետ նշված հարցով որևէ մեկը չի կապվել, որևէ խոսակցություն այդ թեմայով չեմ ունեցել, բացարձակապես ծանոթ չեմ ոչ տվյալ նամակին, ոչ հեղինակին, ոչ թեմատիկային և միայն այսօր՝ ANCA-ի հայտարարությունից եմ իմացել այս թեմայի ու դրան իմ «մասնակցության» մասին։ Իրեն լուրջ կազմակերպություն համարող ANCA-ն գտնվել է գերանպատասխանատու, որ առանց կոմունիկացնելու և ճշտելու, պիտակավորել է մարդկանց, այս դեպքում՝ կոնկրետ ինձ։ Չգիտեմ՝ այս կազմակերպությունն ի՞նքն է ապատեղեկատվության աղբյուրը, թե՞ զոհը, սակայն այս վարկաբերկման ակցիան անպատիվ է՝ ցածր սոցիալական պատասխանատվության առհավատչյա։ Այդ լուրը տարածող բոլոր անձանց և ԶԼՄ-ներին հորդորում եմ զերծ մնալ այդ կեղծիքից և զրպարտությունից։

Հ.Գ. Այս կյանքում ANCA-ի անուն իմ զրույցներում հայտնվել է 2 անգամ։ Մեկը 2019թ., երբ Ֆլետչերում ուսանելիս այցելել ենք այդ կազմակերպության գրասենյակ, երկրորդը 2023թ., երբ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ մտածում էինք իրենց հետ նույնպես հանդիպելու մասին։ Այսքանը, մնացածը՝ ցնորամտություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031