Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար. Արտակ Զաքարյան

Մարտ 11,2026 17:55 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսած ոչ ոք չցանկանա այն շարունակել։

Այդ իսկ նպատակով, իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նավթային ենթակառուցվածքները, ծովային բեռնափոխադրումները, օդանավակայանները, բանկերը, վարչական ու դիվանագիտական օղակները և այլն: Մի խոսքով՝ տարածաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031