Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը․ Գագիկ Ծառուկյանի պաշտպան

Մարտ 11,2026 21:33 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդարացման վճիռն իրականում մեզ համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը իրավական առումով մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացրեցինք՝ գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական այս երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի, և ամբողջ պրոցեսի ժամանակ նույնիսկ իր որոշումը չկատարելու հետ կապված հետամուտ չլինելը դրա մասին էր վկայում, բայց այսօր այս որոշումով մենք դատարանի վարքագիծը և որոշումը ողջունում ենք և տեսնում ենք, որ, ի վերջո, ամեն դեպքում կարողացավ օրինական և արդար որոշում կայացնել, հետևաբար այս առումով այլ ասելիք չկա, քան ողջունելը արդար դատական ակտի համար»,- հավելեց Ծառուկյանի մյուս պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը։

Ըստ Էմին Խաչատրյանի՝ ամենայն հավանականությամբ դատախազությունը վճիռը կբողոքարկի Վերաքննիչ դատարան. «Մեծ հավանականությամբ չի բացառվում բողոքարկումը։ Ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը»։

Հարցին, թե արդյոք ընտրություններից առաջ կփորձեն կրկին քրեական վարույթ նախաձեռնելու սցենարը, փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց. «Այս պահին գուշակություններով ես ինքս չեմ զբաղվի»։

Երեմ Սարգսյանն էլ շարունակեց. «Դե որովհետև այս պահին իրավական էլ չի լինի, որ մենք դրա մասին ինչ-որ խոսենք, թե ինչ կարող է լինել։ Սա ավելի այլ բնույթի հարցեր են, հիմա մենք երևի այդ հարցին չենք պատասխանի։ Ժամանակը ցույց կտա»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում անհրաժեշտ նյութական, այդ թվում՝ դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամներին և համակիրներին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031