Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր, ծանոթացել է ընդամենը մի քանի ամսում իրականացված ծավալուն աշխատանքներին։
Տարածքի հսկողության ու անվտանգության կանոնների պահպանման նպատակով դեռևս 2025թ.. Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակիչներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ։
Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։
Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար։ Այս միջոցառումները առաջին հերթին ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը։
Կարդացեք նաև
«Միջանկյալ այս գործողությունները հնարավորություն կտան որոշակի ժամանակ ծախսել արդեն աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա։ Սրանք նվազագույն, անհրաժեշտ այն միջոցառումներն էին, որ այստեղ պետք է իրականացվեին դեռ հենց տասնամյակներ առաջ, բայց չեն իրականացվել»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն


















































