Լրահոս
Օրվա լրահոսը

140 մլն դրամ Վեդու բժշկական կենտրոնի բյուջեից՝ խաղատո՞ւն. «Ազատություն»

Մարտ 11,2026 23:20 Share

Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում, Badoyan News տելեգրամյան ալիքը էր գրել այս մասին: Արամայիս Գրիգորյանը նաև Վեդիի ավագանու անդամ էր, նա այժմ թե’ մանդատը վայր դրեց, թե’ պաշտոնից ազատվեց:

«Դուք սպասեք մի քանի օր, ամեն ինչ թափանցիկ կերևա: Ես ինչ-որ արածս՝ ես ինքս գնացել եմ դրա մասին խոստովանել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին, հայտնում են Դատախազությունից: Միայն թե մինչ այժմ մեղադրյալ չկա, Արամայիս Գրիգորյանը կարգավիճակ չունի:

«Կունենամ, կունենամ, կլինի», – վստահեցնում է նա:

Արդեն նախկին տնօրենը որևէ թիվ չի ասում, բայց և չի հերքում, որ հիվանդանոցի բյուջեով է խաղադրույքներ արել: Այժմ սպասում է՝ իրավապահները կա՛մ իրեն տանեն, կա՛մ կանչեն. պարզ չէ՝ ինչո՞ւ այդպիսի բան տեղի չի ունենում գործը հարուցելուց շուրջ մեկ ամիս անց: «Տանը, մեր տանն եմ սպասում», – ասաց նա:

Վիրաբույժ Արամայիս Գրիգորյանը բժշկական կենտրոնի տնօրեն 2019-ին դարձավ. այդ ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տնօրենի մրցույթում եզրափակիչ հասած երեք թեկնածուներից հենց նրան ընտրեց: Սարգսյանն այժմ Վեդիի համայնքապետն է, Գրիգորյանը մինչև այս սկանդալը՝ ավագանու ՔՊ-ական անդամ:

Այսօր ավագանու նիստ էր, և Սարգսյանին բոլորովին դուր չեկավ, որ շենքում լրատվամիջոց կա. – «Իրանց ով ա՞ ներս թողել»:

Նիստից հետո ասաց՝ հոգնած է. – «Հոգնած եմ, տևական ժամանակ նիստ ենք ունեցել՝ երկու ժամից ավելի, հիմա ուզում եմ մի քիչ հանգստանալ, իմ ընդմիջման ժամը է»:

Թիմակցի և ընկերոջ արտառոց գործողությունը Գարիկ Սարգսյանը չի ուզում մեկնաբանել. – «Ես ընդհանրապես այդ հարցով մեկնաբանություն չեմ ուզում տալ, քանի որ շատ զգայուն թեմա է, և մենք բոլորս այս տարածաշրջանում ապրում ենք, ու Արամայիս Գրիգորյանը՝ նախկին տնօրենն, ինձ շատ մտերիմ, հարազատ անձնավորություն է: Դրա համար ես կխուսափեմ այդ մասով որևէ …»:

Բժշկական կենտրոնը մեկ տարի է, ինչ Առողջապահության նախարարության ենթակայությամբ է գործում, մինչև այդ՝ Արարատի մարզպետարանի: Որ հիվանդանոցի բյուջեն խաղատուն է հոսել, նկատող չկա՞ եղել: Այս հարցի պատասխանը չկա՝ հիմնավորում են, որ քրեական գործ կա:

Վեդիի բժշկական կենտրոնի այցելուները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը, ինչպե՞ս է հնարավոր հիվանդանոցի բյուջեն կանխիկացնել, տնօրինել հարազատ գրպանի պես:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031