Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Միջին Արեւելքէն ներս շարունակուող պատերազմին

Մարտ 11,2026 23:55 Share

Այսօր՝ Չորեքշաբթի, 11 Մարտ 2026-ին, հանդիպում մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ, Աթշանէի (Լիբանան) ասորի ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարքարանին մէջ:

Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց ու միջ-կրօնական երկխօսութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իսկ Աֆրամ Պատրիարքին կողքին ներկայ էին Պէյրութի եւ Զահլէի առաջնորդները:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու Միջին Արեւելքէն ներս շարունակուող պատերազմին:

Յայտնենք, որ հայ եկեղեցւոյ նման, ասորի եկեղեցին եւս համայնքներ ունի տարածաշրջանէն ներս: Ապա, լայնօրէն քննարկուեցան միջ-եկեղեցական բնոյթ ունեցող շարք մը հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031