Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ղեկավարը բոլոր հարմար առիթները պետք է օգտագործեր՝ խոսելու արցախցիների վերադարձի մասին, հայկական ժառանգության պահպանման մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին». Նաիրա Կարապետյան. «Հրապարակ»

Մարտ 12,2026 11:00 Share

Մարտի 11-ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, առիթն օգտագործելով, կրկին շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին եւ ասել, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տրամադրել՝ Նախիջեւանի հետ կապը պահելու նպատակով: Թեմայի մասին զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։

– Եթե Հայաստանի իշխանությունը փոքր-ինչ կարեւորեր հայկական շահը, հնարավոր չէ՞ր լինի գոնե արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը բարձրացնել։ Օրինակ, անվերջ խոսում են ազերիներին ՀՀ-ում վերաբնակեցնելու մասին, խոսում են անհատույց միջանցք տալու մասին, դրա դիմաց գոնե որոշ պահանջներ էլ այս կողմից չեն դրվում եւ այլն։

– Արցախցիների վերադարձի իրավունքը որեւիցե կապ չի կարող ունենալ ադրբեջանցիների վերադարձի հետ, եթե խոսում ենք ազերիների վերադարձի մասին, ապա պետք է նկատենք, որ նույն հարթության մեջ են մեր այն հայրենակիցները, ովքեր Բաքվից, Սումգայիթից գաղթել են։ Արցախցիների վերադարձի իրավունքը, իրենց սեփական հող հանդիսացող, միջազգային բոլոր նորմերը պահպանած, ինքնորոշման իրավունքի համար պայքարած վերադարձի հարցը չի կարող մի հարթության վրա դրվել ազերիների վերադարձի հետ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման։ Ադրբեջանցիներին բավարար ժամանակ է տրվել, որպեսզի լուծեն իրենց գույքային հարցերը, նրանց տրվել է անվտանգ ճանապարհ՝ Հայաստանը լքելու համար։ Ի դեպ, Հայաստանը լքելը եղել է նրանց սեփական որոշումը, նրանց ոչ ոք Հայաստանից չի վռնդել։ Անգամ այս հարթության մեջ թուրքերի օրակարգն այն է, որ եթե մենք խոսում ենք արցախցիների վերադարձի մասին, իրենք էլ ազերիների վերաբնակեցման մասին կխոսեն։ Սրանք տարբեր քեյսեր են, եւ պետք չէ համեմատել։ Եթե մենք մի օր ունենանք ազգային իշխանություններ, իսկ ես վստահ եմ, որ ունենալու ենք, ապա Ադրբեջանը պետք է մի շարք հարցերի համար պատասխան տա։ Ադրբեջանը կատարել է մի շարք հանցագործություններ մարդկության հանդեպ, եւ հենց սա է պատճառը, որ խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորի մեջ մտցված է առանձին մի կետ, ըստ որի՝ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Թեպետ խորամանկության են դիմել, նշել են կողմերը, սակայն պարզ է, թե կողմ ասելով որ կողմին նկատի ունեն։ Եթե մենք ունենայինք մի փոքր ազգային իշխանություն, հաստատապես այս վիճակին չէինք հասնի, իսկ մեր երկրի ղեկավարը բոլոր հարմար առիթները պետք է օգտագործեր՝ խոսելու արցախցիների վերադարձի մասին, հայկական ժառանգության պահպանման մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին։ Ներկա իշխանություններն այդ ամենը դրել են հիշատակման արգելանքի տակ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031