Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը. «Ժողովուրդ»

Մարտ 12,2026 11:06 Share

Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս՝ 467,900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է Apple iPhone 16 Pro (128GB, Desert Titanium) մոդելին, որը գնվել է մեկ հատով։

Ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը և պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։

Միաժամանակ պետք է նշել, որ iPhone 16 Pro մոդելը թողարկվել է 2024 թվականին և համարվում է Apple-ի նոր սերնդի սմարթֆոններից մեկը։ Հետևաբար խոսքը վերաբերում է համեմատաբար թանկ և նոր տեխնիկայի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031