Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է

Մարտ 12,2026 13:20 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ և արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերից ստեղծել և մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը ղեկավարել են կայուն և միավորված հանցավոր կազմակերպություն, որի մասնակիցների գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր ու հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել հանցանքների կատարման համար անհրաժեշտ համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով ու ծրագրային ապահովումներով, մեծաթիվ տուժողների գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար կիրառել  կեղծ բովանդակությամբ համացանցային կայք, վարձակալել հարմարավետ գրասենյակային տարածքներ, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում ու ժամկետներով հավաքագրել և ներգրավել են կազմակերպության բազմաթիվ անդամների:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելու հանգամանքը։

Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող Ռ.Պ.-ն կալանավորվել է:

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031