«Պաշտպանության նախարարությունը շատ մանրամասն պարզաբանում տվել է, լրացուցիչ ի՞նչ կա պարզաբանելու։ Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ էդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Միասնության թեւեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանի բացահայտումներին, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են տեղի ունեցել։
Փաշինյանը հավելեց․ «Ձեր հարցի մեջ մի հատ այսպիսի շեշտ էլ կա, եւ ոչ միայն ձեր հարցի մեջ, ասում են՝ ասում եք՝ խաղաղություն է, ասում եք՝ խաղաղություն է։ Շատ լավ, խաղաղություն չի, կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կարող ա ինչ-որ տեղ էսկալացիա կա, կոնֆլիկտ կա, ես տեղյակ չեմ, կարո՞ղ ա զոհեր կամ վիրավորներ կան, ինձ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Բա ի՞նչ ասեմ, որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա հարձակում, ռմբակոծություն, հրթիռակոծություն։ Խաղաղություն է, ասում ենք՝ խաղաղություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































