Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Նկատի ունենալով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրության բարձր աստիճանը՝ տեղեկացնում եմ, որ այսօր հրապարակված որոշմամբ ՀՀ ԲԴԽ-ի կողմից արդեն երրորդ անգամ դադարեցվել են նրա լիազորությունները։
Տեղեկացնում եմ նաև, որ նույն վարույթի շրջանակում նախկինում թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ ներկայացված անհատական դիմումները դեռևս գտնվում են ՄԻԵԴ քննության փուլում։
Հայտնում եմ նաև, որ այսօրվա կայացված որոշման կապակցությամբ ևս ՄԻԵԴ է ներկայացվելու անհատական դիմում՝ արդեն երրորդ «նոր քննության» ընթացքում և դրա արդյունքում թույլ տրված ՄԻԵԿ խախտումների առնչությամբ։
Կարդացեք նաև
Կայացված որոշումը խիստ կանխատեսելի էր․ ի սկզբանե ակնհայտ էր, որ ԲԴԽ-ի կողմից իր իսկ սխալների ընդունումն ու իրավունքների խախտումների վերացումը երբեք չեն եղել այդ մարմնի նպատակների շարքում։ Ներկայացված վերանայման դիմումը, սակայն, նպատակ ուներ ԲԴԽ-ին տրամադրել նման հնարավորություն։
Ինչպես հայտարարել էինք քննության ընթացքում, նույն կարգապահական վարույթի շրջանակներում կրկին հանդիպելու ենք ԲԴԽ դատական նիստերի դահլիճում, այնպես որ՝ մինչ հանդիպում։


















































