Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Մարտ 12,2026 18:15 Share

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։

Ընտրությունից հետո հրապարակված առաջին ուղերձում, որը ընթերցվել է հեռուստատեսության մեկնաբանի կողմից, Մոջթաբան ասել է, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները պետք է փակվեն՝ զգուշացնելով, որ դրանք կարող են հարձակման ենթարկվել։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր, արդեն հինգ օր, կրտսեր Խամենեին հրապարակային ելույթ չի ունեցել։ Թեհրանը հաստատել է, որ նա վիրավորվել է, միաժամանակ պնդելով, որ առաջնորդի կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ Անկարան հերքել էր լուրերը, թե Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազան հարված է ստացել՝ հայտարարելով, որ Թուրքիայում որևէ օտարերկրյա պետության պատկանող ռազմական բազա չկա:

 

Թարգմանությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031