Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվեցինք պատրաստի նախագիծ, որը 2014-ին պարտակվել էր: Այդ պարտակված նախագիծը պարտավոր էիք քննարկել». Հայրիկյան

Մարտ 12,2026 18:25 Share

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի համախոհներով արդարադատության նախարարության շենքի մոտ էր: Ինչպես ինքը հայտարարեց՝ եկել է կրթելու նախարարության աշխատակիցներին:

-Մենք մի քանի անգամ դիմել ենք ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ 2018-ին ասացիք՝ մերժիր Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը: Հետո եկաք իշխանության ու զգացիք, որ այս Սահմանադրությունը ձեզ համար լավն է: Ձեր իրավունքն է, համարել լավը կամ վատը: Տվեցինք պատրաստի նախագիծ, որը 2014-ին պարտակվել էր: Այդ պարտակված նախագիծը պարտավոր էիք քննարկել,- նախարարության շենքի բակում դժգոհեց Հայրիկյանը:

Նա քննադատեց նաև Նիկոլ Փաշինյանին. «Ասում է՝ մենք հերոսաբար հրաժարվեցինք Արցախից ու հայրենասիրությունից: Դա կարող է ամեն մարդ ասել, բայց ոչ այն պիղծն ու տկարամիտը, որ ասել էր Արցախը Հայաստան է և վերջ: Տեսեք՝ ինչ է ասում՝ մեզ պարտադրված հայրենասիրությունից: Այ, աշխարհի մեծագույն տկարամիտ…այո՛, քեզ Ալիևը պարտադրեց, որ հայրենասիրությունը սխալ համարես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031