Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից». Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի

Մարտ 12,2026 19:50 Share

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել ուղերձով։ Այն տեքստային տարբերակով է, և հանրությանը նա չի երևացել։

Խամենեին ասում է՝ ինքն էլ է հեռուստատեսությունից իմացել Փորձագետների խորհրդի կատարած ընտրության մասին։

Մի քանի հատված նրա ուղերձից․

📍«Ժողովրդական զանգվածների պահանջը արդյունավետ և փոշմանեցնող պաշտպանության շարունակումն է։ Նաև անպայմանորեն պետք է շարունակվի Հորմուզի նեղուցը փակելու լծակի կիրառումը։ Կատարվել են ուսումնասիրություններ այլ ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին չնչին փորձ ունի և խիստ խոցելի կլինի, և դրանց ակտիվացումը տեղի կունենա պատերազմական իրավիճակի շարունակման դեպքում՝ ելնելով նպատակահարմարությունից։

📍Բոլորին վստահեցնում եմ, որ մենք չենք հրաժարվի ձեր նահատակների արյան վրեժից։ Վրեժը, որ մենք նկատի ունենք, չի վերաբերում միայն հեղափոխության վեհաշուք առաջնորդի նահատակությանը, այլև ազգի յուրաքանչյուր անդամի, ով նահատակվում է թշնամու ձեռքով։ Իհարկե, այդ վրեժխնդրության մի փոքր մասը մինչ այժմ արդեն իրականացվել է, սակայն քանի դեռ այն լիարժեքորեն չի իրականացվել, այս գործը կմնա բաց՝ մյուս գործերի շարքում։ Մենք առանձնահատուկ զգայունություն կցուցաբերենք հատկապես մեր երեխաների և մանուկների արյան հանդեպ։

📍Դիմում եմ տարածաշրջանի երկրների առաջնորդներին։ Մենք ունենք 15 հարևան և միշտ ցանկացել ենք կառուցողական հարաբերություններ։ Սակայն թշնամին տարիներ շարունակ ռազմաբազաներ է ստեղծել ձեր երկրներում։ Վերջին հարձակման ժամանակ այդ բազաներն օգտագործվել են, և մենք, ինչպես նախազգուշացրել էինք, հարվածել ենք հենց այդ բազաներին՝ առանց տվյալ երկրներին վնասելու։ Այսուհետ ևս, հարկադրված, կշարունակենք այդպես վարվել, թեև նախկինի պես հավատում ենք մեր և մեր հարևանների միջև բարեկամության անհրաժեշտությանը։

Այս երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը մեր սիրելի հայրենիքի դեմ ոտնձգություն անողների և մեր ժողովրդին սպանողների հանդեպ։ Ես խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ փակել այդ բազաները, քանի որ նրանք թերևս արդեն հասկացել են, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության և խաղաղության հաստատման պնդումները ոչ այլ ինչ են, քան սուտ»։

📍Նա նաև շնորհակալություն է հայտնել «Դիմադրության առանցքին» և ժողովրդին կոչ արել շարունակել «արդյունավետ ներկայությունը հրապարակներում ու այլ ոլորտներում»։

 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031