Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատությունն ու արդարությունը Հայաստանում պետք է այլընտրանք չունենան». Թովմաս ուրարակիր Առաքելյան

Մարտ 12,2026 19:20 Share

Վերջին ամիսներին հասարակական օրակարգում ավելի հաճախ է բարձրացվում քաղբանտարկյալների հարցը։ Շատ քաղաքացիներ և հանրային գործիչներ կարևորում են ոչ միայն այդ թեմայի մասին խոսելը, այլ նաև գործնական աջակցությունը՝ մասնակցելով դատական գործընթացներին և ցույց տալով իրենց դիրքորոշումը։

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թովմաս ուրարակիր Առաքելյանը՝ ընդգծելով, որ քաղբանտարկյալներին աջակցելը կարևոր է մեր երկրում ազատությանը և արդարությանը այլընտրանք չթողնելու հարցում։

Առաքելյանը նաև անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դատական գործընթացին։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի հերթական դատական նիստը նախատեսված է ժամը 15։30-ին, և նա կոչ է արել քաղաքացիներին լինել այդ պահին դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու համար։

«Մեր պահանջն է, որպեսզի բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ։ Մենք նաև պահանջում և աղոթում ենք, որպեսզի Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ազատություն մեր պաշտելի հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը»,– եզրափակել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031