Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն մաղթում եմ ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ նաև ուզում եմ, որ իմ երկիրն ազատվի»

Մարտ 12,2026 20:44 Share

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամի իր էջում ուղիղ եթերում անդրադառնալով Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վաղվա դատավարությանը՝ ասել է. «Ես հուսով եմ՝ կգտնվի դատավոր այս երկրում, որն արդարացի որոշում կկայացնի, որովհետև վստահ եմ՝ դատավորները հոգու խորքում շատ լավ հասկանում են, որ այս մարդը լավից բացի՝ Հայաստանի համար, իր հայրենիքի համար ոչ մի վատ բան չի արել։

Չի գտնվի մի մարդ, որ ինձ հիմա կգրի, օրինակ՝ էս ի՞նչ ես խոսում, Սամվել Կարապետյանը գիտե՞ս ինչեր է արել՝ գռփել ա, չռփել ա, թալանել ա…

Չէ, ժողովուրդ ջան, էդ մարդը հակառակը՝ իր սեփական միջոցներով մենակ շենացրել է այս հայրենիքը, մենակ լիքը բաներ է արել, մենակ իմ բոլոր բարեգործությունների ժամանակ ինչքան է իրա ընտանիքը մասնակից եղել։

Հա, ի դեպ, իր բարեգործությունների մասով էլ ես անպայման մի օր դրա մասին առանձին պիտի խոսեմ, որ հիմա սահմանափակվել է այդ ամեն ինչը։ Պատմելու եմ ձեզ, թե ինչ նողկալի արարքների են սրանք գնում։ Քիչ է՝ փակել են էդ մարդուն, թույլ չեն տալիս հենց հիմա, որ արդար մասնակցի, օրինակի համար՝ այդ նույն քարոզարշավներին, մի հատ էլ բարեգործությունն են սահմանափակել։

Եվ գիտեք, ազատություն մաղթում եմ ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ նաև ուզում եմ, որ իմ երկիրն ազատվի։ Հայաստանին մաղթում եմ ազատություն, որովհետև ես չգիտեմ՝ ինչ կապանքների մեջ ենք ընկել մենք մեր երկրով, որ այսպես պիտի անընդհատ նվաստանանք, նվաստացնեն մեզ։

Ատելություն… հիշո՞ւմ եք, ասում էին՝ սիրո, թավշյա հեղափոխություն։ Չէ, ես անունը կփոխեի ու կդնեի՝ ատելության, ատելության մթնոլորտ, սևի ու սպիտակի բաժանող հեղափոխություն, որովհետև այն, ինչ որ դուք արեցիք… ու սենց ասում ես՝ ո՞նց, ո՞նց հավատացիր, ո՞նց։ Բայց դե ոչինչ, սխալվել ենք, կուղղենք մեր սխալը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031