Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ խաղաղության հասանք նախ ուժով, ապա քաղաքական միջոցներով. Ալիև

Մարտ 12,2026 22:02 Share

Հայաստանի հետ «մենք խաղաղության հասանք նախ ուժով», ապա քաղաքական միջոցներով, այսօր Բաքվի միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կրկին պնդելով, թե հայկական կողմը ղարաբաղյան առաջին պատերազմից հետո «օկուպացրել էր ադրբեջանական հողերը, էթնիկ զտման ենթարկել» մոտ մեկ միլիոն ադրբեջանցու։

«Հիմա մենք խաղաղության ենք հասել Հայաստանի հետ ոչ միայն թղթի վրա, այլև տեղում՝ սահմաններին, այլևս կրակոցներ զոհեր, կորուստներ չկան», – ասել է Ալիևը:

«Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը խաղաղ երկիր է։ Եվ նրանք, ովքեր մեզ մեղադրում էին երկրորդ ղարաբաղյան պատերազմի և ապա (Ղարաբաղում) հակաահաբեկչական գործողության ժամանակ, կամ կարճատես էին, կամ կողմնակալ, – պնդել է նա, – Մենք ուժ կիրառեցինք խաղաղության հասնելու համար, և այսօր մենք ապացուցում ենք մեր խաղաղասիրությունը»:

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031