Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշումը, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»․ Լիլիթ Մինասյան. «Ա+»

Մարտ 12,2026 22:22 Share

«Ընդդիմադիր գործիչներն անգամ հրաժարվում են մեզ հետ նույն կադրում լինել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նստում է իմ կողքին։ Ելույթի ժամանակ նա ինձ խնդրում է վեր կենալ, որ ես այդ կադրում չերևամ»,- «Ա+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով նիստերի դահլիճից դուրս՝ աշխատանքային գործընթացում ընդդիմադիր պատգամավորների հետ փոխհարաբերություններին։

Պատգամավորը նաև հիշում է, որ նիստերից ու տեսախցիկներից հեռու իրենք երբեմն ունենում են հանգիստ շփումներ։

Լիլիթ Մինասյանն անդրադարձավ նաև այլ հարցերի, օրինակ, Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ այս հայտարարությունն արեց․ «2024թ․ մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք ՀՀ պետականության եզրին։ Ու եթե ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշումը, ՀՀ-ն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»։

Պատգամավորը պատասխանում է, որ 2021թ․ հետո իրավիճակն իրենց համար շատ պարզ էր․ Ադրբեջանն ուներ հռետորաբանություն, թե մեր հողերը տվեք, հակառակ պարագայում սպառնում էին ռազմական գործողություններով։

Հիշում է, որ կար հստակ իրավիճակ, անգամ՝ կուտակումներ, որ հնարավոր է ռազմական գործողություններ լինեն։ Եվ սահմանազատման գործողությունները կարող էին ի չիք դառնալ։

«Սահմանազատման իրականացման սկիզբը շատ ծանր է եղել մեզ համար, ժողովրդի համար։ 3-4 ամիս հետո ենք հետահայաց նայել և ապշել, թե ինչպե՞ս ենք կարողացել այդ ծանր վիճակից ստանալ լրիվ հակառակ պատկերը։ Ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ կարող էր լինել ու չեղավ։ Մենք չենք կարող դա բացատրել»,- ասում է պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031