Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Մարտ 12,2026 22:33 Share

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուրընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը: Այս համատեքստում ընդգծվել է Բեռնում դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի ընդլայնման, բովանդակային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան:

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքերն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031