Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Հակաարցախյան հիստերիա այլևս բացահայտ։ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու համար Նիկոլ Փաշինյանի ցուցումով աշխատանքից հեռացվել է Ցեղասպանության թանգարանի տնօրենը, իսկ պատարագում հնչող Արցախի Հանրապետությունը, ըստ Փաշինյանի, պատերազմի կոչ է։
Դիվային մտքեր և մոգոնված բացատրություններ։
Դժվար է պատկերացնել, թե Ալիևը տեղյակ է գրքի կամ պատարագում հնչող Արցախի Հանրապետության մասին։
Կարդացեք նաև
Փաշինյանն իր ասուլիսով ու բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին։ Սա կոչվում է արտաքին քաղաքականություն։
«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է», հարցնում է Փաշինյանը։
Դուք ինքնագործ խմբակ եք։ «Արցախը եղել է, կա ու կլինի», Բաքվի բանտից հայտարարել էր Ռուբեն Վարդանյանը։ Արցախը մենք ենք, մեր սրտերում է և մեզ հետ»։


















































