Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում». Արման Թաթոյան

Մարտ 12,2026 23:10 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով։

Փաշինյանը սա անվանեց «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։

Բայց Ցեղասպանության թանգարանն արտաքին գործերի նախարարություն չէ։ Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։ Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ:

Այստեղ է ինձ համար կարմիր գիծը` ոչ թե մասնագետների նկատմամբ քաղաքական ճնշումներ, անձնիշխանություն ու կուսակցապետություն, այլ երկրի ներսում իրավունքներ և ազատություններ, ինստիտուտների անկախություն: Պետք է անհնար լինեն այն իրավիճակները, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ տնօրենը պրոֆեսիոնալ է ու հայրենասեր:

Դեպի Եվրոպա ճանապարհը կլինի ավելի կարճ և արժանապատիվ, եթե այն առաջնորդի այնպիսի ղեկավար, որը հասկանում է․ եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031