Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր գիտնականներին են լռեցնում Հայաստանում, իսկ վաղը՝ մե՞զ». Աննա Մելիքյան

Մարտ 12,2026 23:20 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը գրում է.

«Այսօր գիտնականներին են լռեցնում Հայաստանում, իսկ վաղը՝ մե՞զ։

Մասնակցել եմ Արցախում կատարված հանցագործություններն արձանագրող երկու փաստահավաքի, գործընկերներիս հետ համատեղ աշխատել և աշխատում ենք տուժածների համար արդարադատության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այնքանով, որքանով էլ ՀՀ կառավարությունը չի աջակցում այդ ջանքերին։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին այնքան հաճախակի է փոխվել Արցախի և լրջագույն հանցագործությունների համար պատասխանատվության ապահովման անհրաժեշտության հարցում, որ մարդ չի հասցնում։

Արցախը Հայաստան է և վերջ – Անջատում հանուն փրկության – Իրավունքների ապահովման երաշխիքներ – Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացում, հիմա էլ Արցախում կատարվածի մասին խոսելը սադրանք է։

Շատ հետաքրքիր մոտեցում է՝ հաշվի առնելով, որ Ալիևն առիթը բաց չի թողնում խոսել հայերի կողմից կատարված հանցագործությունների և ադրբեջանցիների իրավունքների ապահովման և իրենց պատկերացրած արդարության վերականգման մասին։ Սա սադրանք չէ ․․․ չի խոչընդոտում խաղաղությանը, չէ ․․․ Ոչ էլ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է խոչընդոտում, ոչ էլ ռևիզիոնիզմն առ այն, թե ինչ է հայկական, ինչը՝ ոչ։ Ոչ էլ հայերի բնակավայրերի, տների զանգվածային քանդելն է սադրանք ․․․

Հիշեցնեմ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ուժի մեջ մտնելու առիթով Ա․Միրզոյանի ելույթից հատված․

“1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։

<․․․> Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։

<․․․>

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը։ ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։

Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031