Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը գրում է.
«Ցեղասպանության թանգարանի տնօրենին պետք է շնորհակալություն հայտնել իր աշխատանքին մեծ նվիրումով և պատասխանատվությամբ վերաբերվելու համար։ Կատարված քայլը ցույց է տալիս, որ Էդիտա Գզոյանը սիրում է իր աշխատանքը և ցանկացել է Հայաստանի համար լավ բան անել, իսկ յուրաքանչյուր երկիր պետք է ուրախ լինի նման քաղաքացի և աշխատակից ունենալու համար։
Թանգարանի տնօրենին պետք է վերականգնել աշխատանքում և ներողություն խնդրել այս օրերին նրա անվան անհարկի շահարկման, ինչպես նաև պատճառված հոգեբանական ապրումների համար։
Ես, որպես քաղաքացի, իմ շնորհակալությունն եմ հայտնում տիկին Գզոյանին իր մասնագիտական աշխատանքը բարձր մակարդակով իրականացնելու համար»։
Կարդացեք նաև


















































