Բիզնեսի համար կարեւոր է ոչ միայն գաղտնիության համաձայնագրի ստորագրման փաստը, այլ նաեւ այն, թե որքանո՞վ է այն ճիշտ կազմվել, ինչից էլ կբխի կողմերի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:
Ստորեւ ձեզ հետ կկիսվեմ մի շարք կարեւոր խորհուրդներով, որոնք անհրաժեշտ կլինեն գաղտնիության համաձայնագրի կազմման ժամանակ.
- Փաստաթղթի սկզբում նշեք կողմերին՝ Բացահայտող եւ Ստացող կողմ, ինչպես նաեւ նրանց տվյալները,
- Պետք է սահմանել, թե որն է համարվում գաղտնի տեղեկատվություն եւ հնարավորինս սպառիչ կերպով նշել դրանց ցանկը,
- Պետք է նշել այն դեպքերը, երբ տեղեկատվությունը չի համարվում գաղտնի,
- Մանրամասն նշեք տեղեկատվության փոխանցման նպատակը,
- Սահմանեք կողմերի պարտականությունները,
- Անհրաժեշտ է սահմանել գաղտնիության համաձայնագրի գործողության ժամկետը, այդ թվում՝ դրա ավարտից հետո,
- Սահմանեք պատասխանատվություն համաձայնագրի խախտման դեպքում, այդ թվում՝ գումարի տեսքով,
- Պետք է նախատեսել տեղեկատվության վերադարձի կամ ոչնչացման պահանջ,
- Նշեք կիրառելի իրավունքը, վեճերի լուծման կարգը եւ կողմերի վավերապայմանները:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդացեք նաև
Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
«Առավոտ» օրաթերթ
12.03.2026


















































