«Ում գործ չտվեցինք՝ դարձավ ընդդիմադիր, ում գործից հանեցինք՝ դարձավ ընդդիմադիր․․․ դե արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՉԻ»․ Փաստորեն պեռաշկին ու կուկուռուզը ոչ միայն դրական են ազդում ուղեղի գործունեության վրա, այլև մղում են անկեղծության։ Ալեն Սիմոնյանը զարմանալի ճշգրտությամբ է ներկայացրել սեփական կուսակցության «քաղաքական հենարանը»՝ արձանագրելով, որ իրենց աջակիցները միայն նրանք են, ում «գործ են տվել» և ում դեռևս «գործից չեն հանել», իսկ բոլոր մյուսներն ընդդիմադիր են։
Իրականում հենց այդպես էլ կա, ինչը նշանակում է, որ Հայաստանում որևէ ողջամիտ մարդ «նիկոլական» կամ «ՔՊ-ական» լինելու այլ պատճառ չունի՝ պետական համակարգում աշխատանք ունենալուց բացի, ու հենց որ այդ պատճառը վերանում է՝ մարդն ինքնաբերաբար վերադառնում է իր նորմալ վիճակին, այսինքն՝ դառնում է ընդդիմադիր։
..Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե ընդդիմությունն իրենք են ձևավորում, ապա այստեղ արդեն պեռաշկու և կուկուռուզի դրական ազդեցություններն իրենց տեղը զիջում են սուջուխի բացասական հետևանքներին, որովհետև Ալեն Սիմոնյանը փաստացի վիրավորում է առանց բացառության բոլոր հայերին՝ ըստ էության պնդելով, թե իրենք կարող էին ցանկացած մարդու նիկոլական դարձնել՝ պաշտոն տալով ու կաշառելով, բայց չեն անում։
Կարդացեք նաև
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































