Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանը գերմանական ԶԼՄ-ներին հորդորում է չգործածել «Նախիջեւան» անվանումը. «Ազգ»

Մարտ 13,2026 09:15 Share

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը մարտի 6-ին X-ում գերմանական ԶԼՄ-ներին ցուցում էր տվել՝ «Ադրբեջանի այս հին շրջանի ճիշտ անվանումը Naxçıvan (Nachtschiwan) է, ոչ թե Nachitschewan: Խնդրում եմ գործածել դրա ճշգրիտ անվանումը»:

Նախկինում «բարեկամական» նման հրահանգ հրապարակավ չէր ներկայացրել Բաքվի գրաքննիչը, բայց Իրանից անօդաչուի հարվածը գերմանական, նաեւ համաշխարհային մեդիայում վերնագիր էր դարձրել «Նախիջեւան» հայանուն ձեւը, բանավոր հնչմամբ էլ անընդհատ վերակնքվում էր հնամենի տեղավայրի հայապատկան լինելը, որ Աղաեւին երկյուղ էր պատճառել:

Եթե հավելենք, որ գերմանական մամուլում ԼՂ -ի կողքին Արցախ ձեւի կիրառումը հաճախադեպ է դարձել 2023-ից հետո, ուրեմն աշխարհագրական անվամբ էթնիկ շեշտադրման վտանգն է զգում ֆաշիստական երկրի դեսպանը, եւ անհիմն չէ վախը: Աղաեւի վերադաս սուլթանը՝ ինքնավարություն բառի թշնամին, վերջերս փոխել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը, կենտրոնաձիգ իշխանության ձգտումով ուզում է վնասազերծել իր խնամակալությանը հանձնված տարածքը՝ Թուրքիայի եւ Իրանի տնտեսական ազդեցության, նաեւ՝ Հայաստանի հետ ռազմական, իրավապայմանագրային հնարավոր եւ հեռահար ականներից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031