Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
Վարորդներին կոչ ենք անում նշված հատվածներ երթևեկել ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ


















































