Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին։
Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են՝ նախկինում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով, և այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնվում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ, ինչից հետո վերջինս ձերբակալվել էր: Իսկ ո՞վ էր եղել նախկին իշխանության տարիներին այն պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։
Դրանից հետո Ժողովուրդ օրաթերթը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն։
Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































