«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի հայտարարագրային տվյալները և արձանագրել մի շարք անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, խոշոր չափի կանխիկ միջոցներ և, տարօրինակ է, վարկային պարտավորություններ։
Տիգրան Պետրոսյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2025 թվականի հուլիսի 24-ին։
Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյան ունի ընդհանուր առմամբ 8 միավոր անշարժ գույք, ավտոմեքենաներ և թանկարժեք ժամացույց:
Խոշոր չափի կանխիկ միջոցներ
Կարդացեք նաև
Պաշտոնյան հայտարարագրել է նաև զգալի չափի կանխիկ միջոցներ.
155,000 ԱՄՆ դոլար, 17,000 եվրո, 118 մլն դրամ։
Հարցեր առաջացնող հանգամանքներ
Հայտարարագրային տվյալները մի շարք հարցադրումներ են առաջացնում։ Մասնավորապես՝ պաշտոնյայի մոտ առկա են խոշոր չափի կանխիկ միջոցներ, որոնք զգալիորեն գերազանցում են նրա հայտարարագրված տարեկան եկամուտները։ Հարց է առաջանում՝ որտեղից են այդքան կանխիկ միջոցները, և ինչու է նա միևնույն ժամանակ ունեցել ավելի քան 151 մլն դրամի վարկային պարտավորություններ։
Բացի այդ, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից առևտրային կազմակերպությունում 50 տոկոս մասնակցության պահպանումը հաճախ դառնում է շահերի հնարավոր բախման քննարկման առարկա, ինչը պետք է գնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































