Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ այնքան ՀՀ կառավարության ղեկավարի, որքան ադրբեջանական պրոտեկտորատի կառավարչի ելույթ էր հիշեցնում. «ՉԻ»

Մարտ 13,2026 11:12 Share

Չզարմանաք, եթե հանկարծ հետագայում պարզվի, որ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի տեքստը Բաքվում էր գրվել կամ առնվազն նախապես համաձայնեցվել էր ադրբեջանական կողմի հետ։ Ասվածի մեջ չափազանցություն չկա, որովհետև դա ոչ այնքան Հայաստանի կառավարության ղեկավարի, որքան ադրբեջանական պրոտեկտորատի կառավարչի ելույթ էր հիշեցնում։ Թե ինչու՝ հիմնավորենք փաստերով։

Հայաստանում այդ ելույթն առավելապես ընկալվեց որպես սեփական երկրի դեմ «կլյաուզա» և առաջիկա ընտրություններում ամենաայլանդակ բռնաճնշումներ իրականացնելու քարտ-բլանշ մուրալու խղճուկ տեսարան, ու մեծ հաշվով՝ այդպես էլ կար։ Ավելին՝ այդ քարտ-բլանշը նա ստացավ (նրան հոտնկայս ծափահարեցին)։ Բայց շատ ավելի կարևոր էր այն, որ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում զեկուցում էր ոչ միայն իր արևմտյան տիկնիկավարներին, այլև հաշվետվություն էր տալիս «բարեկիրթ հարևանին»՝ բառացիորեն կրկնելով և հաստատելով Ադրբեջանի պաշտոնական քարոզչության թեզերը։

«Հայաստանն ագրեսոր երկիր է, որը 30 տարի շարունակ օկուպացրել էր մեր տարածքները, բայց մենք նրանց շան ծեծ տվեցինք, ու վերջապես նրանց գլուխները մտավ, որ այսուհետ չպիտի թփրտան ու պիտի թավալ գան մեր ոտքերի տակ»։ Հինգ տարի շարունակ հնարավոր բոլոր ամբիոններից սա է ասում Ալիևը։ Իսկ հիմա լսեք Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ «մենք թույլ չենք տալու, որ հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված գիտակցությունը․․․» և այլն (մնացածը կարևոր չէ)։ Այսինքն՝ առաջ մենք չէինք հասկանում, չէինք գիտակցում, բայց Ադրբեջանը մեզ կոտորեց, ու մենք վերջապես հասկացանք և գիտակցեցինք․․․ Համաձայնվեք՝ մեկին մեկ նույն միտքն է, պարզապես ձևակերպումներն են փոքր-ինչ տարբերվում։

Ինչևէ։ Երեք ամիս անց Հայաստանում ընտրություններ են, և շատ է խոսվում այն մասին, որ եթե այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի՝ Հայաստանը դառնալու է ադրբեջանական կիսագաղութ կամ պրոտեկտորատ։ Ոչ, հարգելիներս, Հայաստանը փաստացի արդեն իսկ ադրբեջանական կիսագաղութ է՝ Բաքվի բացահայտ աջակցությունը վայելող և դրա դիմաց ադրբեջանական քարոզչական թեզերը տարածող իր «գուբերնատորով», և հունիսին կայանալիք ընտրությունները հենց այդ իրավիճակը փոխելու մասին են։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031