Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կարող եք ասել՝ գուցե Ցեղասպանության հուշահամալիրն էլ փակե՞նք, որ Թուրքիան չնեղանա, ու հարաբերությունները կարգավորվեն. Դավիթ Սանասարյան

Մարտ 13,2026 11:50 Share

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ, էս ո՞ւր հասանք։

Դուք խոսում եք ժողովրդավարությունի՞ց, խոսում եք ինքնիշխանությունի՞ց, խոսում եք արտաքին քաղաքականությունի՞ց։

Բայց մի պարզ բան կա, որը, կարծես, չեք հասկանում։
Ուժեղ պետությունները գործում են մի քանի ճակատով․ կառավարությունը վարում է դիվանագիտություն, իսկ պատմական և ակադեմիական ինստիտուտները պաշտպանում են պատմական ճշմարտությունը։

Այս երկու ճակատները ոչ թե հակասում են իրար, այլ լրացնում են։

Գերմանիան Թուրքիայի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, բայց Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ գերմանական ակադեմիական աշխարհը այդ թեման մշտապես պահում է միջազգային օրակարգում։

Իսրայելը շատ հաճախ ստիպված է լինում վարել բարդ դիվանագիտություն տարբեր երկրների հետ։ Բայց մի բան երբեք չի անում․ չի սահմանափակում Հոլոքոստի հիշողության պաշտպանությունը։ Իսրայելի կառավարությունը կարող է բանակցել տարբեր պետությունների հետ, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ունի լուրջ հակասություններ։ Բայց միևնույն ժամանակ. ակադեմիական ինստիտուտներն ու Յադ Վաշեմը շարունակում են բարձրաձայնել Հոլոքոստի թեման ամբողջ աշխարհում։

Նույնը անում են շատ այլ պետություններ։

Ուժեղ պետությունները կարող են լինել ճկուն արտաքին քաղաքականության մեջ, բայց նրանք երբեք չեն հրաժարվում իրենց պատմական հիշողությունից։

Դուք ի՞նչ եք անում։

Փորձում եք սահմանափակել հենց այն ինստիտուտի աշխատանքները, որը պետք է պաշտպանի պատմական ճշմարտությունը։

Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, վաղը կարող եք ասել՝ գուցե Ցեղասպանության հուշահամալիրն էլ փակե՞նք, որ Թուրքիան չնեղանա, ու հարաբերությունները կարգավորվեն։

Բայց պատմությունը մի պարզ բան է ցույց տվել. այն պետությունները, որոնք փորձում են իրենց արժանապատվությունը փոխանակել «բարեհաճության» հետ, վերջում չեն ստանում ոչ խաղաղություն, ոչ հարգանք։
Եթե ձեզ թվում է, որ մանր ժեստերով Ալիևին դուր գալով եք խաղաղություն բերելու, լավ լուր չունեմ։

Պատերազմից հետո Ալիևը դարձել է այնպիսի խաղացող, որի պահանջները միայն աճում են։ Քաղաքականության մեջ սա հայտնի երևույթ է․ «հաջողության» հասած ագրեսորը սովորաբար ավելի մեծ ախորժակ է ունենում։

Ձեր արածի անունը դիվանագիտություն չէ, դա ինքնազիջում է։

Քաջություն ունեցեք, ներողություն խնդրեք Էդիտա Գզոյանից և վերականգնեք նրան իր պաշտոնում։

Իսկ երբեմն արդեն սկսում է տպավորություն ստեղծվել, որ այս ամենը արվում է նրա համար, որ ժողովուրդը ստիպված լինի ու իրենց էլ մերժի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031