Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման. Վահե Հովհաննիսյան

Մարտ 13,2026 12:38 Share

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից

Փաշինյանն ասում է. «պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է»։

Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների փուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։

Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է» լոզունգով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունի՞ց եք խոսում։

Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու «մեծարգոյին» բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ՝ շատ հին ու շատ նոր, այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դա չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր «արտաքին քաղաքականության» խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։

Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման։

Իսկ որպես ամփոփում՝ կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին և հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել-հասցնել մեկ հարցի. պատրա՞ստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031