Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա. եթե դրանք պետք է վերադարձնի, ինչո՞ւ է այդքան գումար վատնում. Տիգրան Աբրահամյան

Մարտ 13,2026 12:45 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա, առավել ևս՝ պարտավորության կամ նույնիսկ բանակցության մասին։

Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների և ենթակառուցվածքների զարգացման վրա. եթե դրանք 1, 2 կամ 3 տարի հետո պետք է վերադարձնի, ապա ինչո՞ւ է այդքան գումար վատնում։

Հայաստանի իշխանությունն այն առավելագույնը, ինչ կարողանում է անել, մեկ-մեկ աղքատիկ տեքստերով դեմարկացիայի անորոշ գործընթացի մասին հիշեցնելն է։

Ի տարբերություն տեղական կառավարիչների՝ Ադրբեջանն իր օրակարգը սահմանելու և այն առաջ տանելու հարցում հետևողական է և, բնականաբար, այդ ամենը տեղի է ունենում բացառապես հայկական շահերի հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031