Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այս քայլը ոչ միայն ազատ խոսքի սահմանափակում է, այլև ակադեմիական ազատության ոտնահարում. Արա Պապյան

Մարտ 13,2026 12:56 Share

Ազգայինժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսի այցի և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հետ կապված անօրինական պաշտոնանկության հիմքում Փաշինյանի ուրացման քաղաքականությունն է։ Նվիրված հինգ գրքերից մեկն այս գիրքն է և, կարծես, Փաշինյանի համար ամենից խնդրահարույցը։

Որպես այդ գրքի նախաբանի հեղինակ նշեմ, որ գիրքն ունի բարձր ակադեմիական մակարդակ։ Այն, և ևս ավելի քան մեկ տասնյակ գրքեր, հետազոտող Արա Քեթիպեանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքն է և ամփոփում է Կովկասի թաթարների կողմից հայոց ջարդերի վերաբերյալ ամերիկյան մամուլում 1905-1921 թթ․ եղած հրապարակումները։

Փաշինյանի այս քայլը ոչ միայն ազատ խոսքի սահմանափակում է, այլև ակադեմիական ազատության ոտնահարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031