Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 7-ից հետո արդարադատությունը չի աշխատելու ոչ մի sms-ով ու ոչ մի զանգով. Շիրազ Մանուկյան

Մարտ 13,2026 13:55 Share

-Այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ սրբազանները ապօրինաբար պահվում են կալանքի տակ: Այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ ազգային բարերարները պահվում են կալանքի ներքո: Այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ: Այստեղ ենք, որովհետեւ հաշտ չենք, որ պետական ինստիտուտները դարձել են գերի այս թույլ իշխանությանը,- այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի՝ եւ նրա ազատ արձակման պահանջով կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

-Հունիսի 7-ից հետո, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չեք լինելու այս իշխանությանը, դուք եւս լինելու եք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, արդարադատության համակարգի աշխատակիցներ: Միասին ենք դա անելու: 8 ամսից ավելի է՝ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Մեր պայքարը չի դադարել, օր օրի ավելի մեծ հաջողություն է ունենում: Մենք շարունակելու ենք նաեւ ձեզ համար պայքարել, որ ապրեք ու աշխատեք արդար: Որ արդարադատության այս ինստիտուտը աշխատի օրենքի տառին համապատասխան: Հունիսի 7-ից հետո արդարադատությունը չի աշխատելու ոչ մի sms-ով ու ոչ մի զանգով,- խոստացավ Շիրազ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցներն ու կուսակցական ընկերները ֆլեշմոբ, բողոքի ցույցեր են անցկացնում:

Շիրազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր գերի են դարձել թույլ իշխանություններին. «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պահել իր աթոռը եւ դրա համար կիրառում են բոլոր լծակները: Եթե Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, ուրեմն այսօր այստեղ ժողովրդավարության, արդարադատության մասին չենք կարող խոսել… պետությունը ինչ-որ փակ բաժնետիրական ընկերություն չի էլի ինչ-որ մեկի ձեռքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031