Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ի ամպային լուծումներն ամուր հիմք են բիզնեսի զարգացման համար

Մարտ 13,2026 14:04 Share

Viva-ն ընկերություններին առաջարկում է ամպային ենթակառուցվածք՝ տվյալների մշակման վիրտուալ կենտրոն (ՏՄԿ), որտեղ օգտվողները կարող են ինքնուրույն ստեղծել սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, կարգավորել վիրտուալ ցանցային սարքեր, կոնֆիգուրացնել firewall հարթակներ, ինչպես նաև սահմանել ավտոմատ պահուստային պատճենների ստեղծում՝ հարմար ժամանակացույցների համաձայն։

Ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS) մեծ պահանջարկ է վայելում, և բազմաթիվ ընկերություններ գնահատում են դրա կարևորությունը բիզնեսի զարգացման, աշխատանքի հարմարավետության, գործառնական արդյունավետության և տվյալների անվտանգության տեսանկյուններից։

Ամպային ծառայությունների առավելությունն այն է, որ դրանք ազատում են կազմակերպությանը թանկարժեք սարքավորումներ գնելու անհրաժեշտությունից՝ թույլ տալով խնայել զգալի միջոցներ։ Ամպային ծառայությունները նաև ճկունություն են ապահովում․ այդ ծառայությունների շնորհիվ ընկերությունը հեշտությամբ կարող է նվազեցնել կամ ավելացնել իր կողմից օգտագործվող ռեսուրսների ծավալը՝ ըստ բիզնեսի կարիքների։

Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS) ներդնելով՝ ընկերությունը հիմք է ստեղծում բիզնես-լուծումների համար: Ամպային ենթակառուցվածքը կարող է դառնալ հարթակ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկություններում տարբեր բիզնես-համակարգերի ու գործիքների ներդրման համար։

Ընդհանուր առմամբ՝ արդյունավետ ենթակառուցվածքն ընկերության մրցակցային առավելություններից է, որը զարգանալու, արժեք ստեղծելու և շուկայում դիրքերն ամրապնդելու հնարավորություն է տալիս։

««Վեբստարտ» ՍՊ ընկերության համար ենթակառուցվածքի որակն առանցքային նշանակություն ունի, քանի որ մեր կողմից ստեղծվող կայքերը, թվային հարթակներն ու ՏՏ լուծումները պետք է հիմնված լինեն հուսալի, ճկուն և անվտանգ տեխնոլոգիական միջավայրի վրա։ Viva-ի ամպային ծառայությունը մեզ հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին առաջարկելու ժամանակակից և կայուն լուծումներ՝ անկախ գործունեության ոլորտից, ինչը նպաստում է բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, հաճախորդների թվի աճին և կայուն զարգացմանը»,- նշել է «Վեբստարտ» ընկերության տնօրենի օգնական Ռոզիկ Ավետիսյանը:

«Viva-ի համար ամպային լուծումները պարզապես ՏՏ ծառայություն չեն․ դրանք հիմք են, որի վրա բիզնեսը կարող է կառուցել իր հետագա զարգացումը։ Ենթակառուցվածքը որպես ծառայություն լուծումով մենք ընկերություններին տալիս ենք ճկուն և անվտանգ միջավայր՝ իրենց հիմնական գործունեության, նոր լուծումների ներդրման և շուկայում մրցունակ դիրք զբաղեցնելու համար։ Մեր նպատակը բիզնեսի համար կայուն թվային հենարան ստեղծելն է, որը կօգնի ստեղծել արժեք այսօր և աճել վաղը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ի ենթակառուցվածքի լրացուցիչ կարևոր առավելություններից մեկը եվրոպական ուղղությամբ միջազգային օպտիկամանրաթելային դիվերսիֆիկացված կապուղիների առկայությունն է։ Տրանսազգային օպտիկամանրաթելային կապուղիները (որոնք անցնում են աշխարհագրորեն չհատվող երթուղիներով), ինչպես նաև սարքավորումների պահուստավորման համակարգերն ապահովում են տվյալների փոխանցման անխափանություն՝ որևէ ուղղությամբ հնարավոր խափանումների կամ սահմանափակումների դեպքում բարձրացնելով ծառայությունների կայունությունն ու անընդհատությունը։

Առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ նշված կապուղիներն ամբողջությամբ կոդավորված են, ինչն ապահովում է փոխանցվող տեղեկատվության պաշտպանության բարձր մակարդակ և համապատասխանում է կիբերանվտանգության ժամանակակից պահանջներին։ Սա հնարավորություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին վստահ լինել իրենց բիզնես գործընթացների անվտանգության, գաղտնիության և կայունության հարցում՝ նույնիսկ արտաքին ռիսկերի պայմաններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031