Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին

Մարտ 13,2026 15:10 Share

Մարտի 12-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղապահության դերն այս համատեքստում:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը, մասնավորապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրա հանգուցալուծման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031