«Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ նայում եմ թե վրացական մամուլում ինչ լայն արձագանք է ունեցել Եվրոպական խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անդրադարձը ԵՄ-Վրաստան հարաբերությունների բարելավման կարեւորությանը, ավելի տեսանելի է դառնում, թե որքան կարևոր էր այդ ելույթը Հայաստանի շահերի եւ հայ-վրացական հարաբերությունների ավելի լավացման հարցում։
Ընդհանրապես, Հայաստանը կարող է կամուրջ եւ միջնորդ դառնալ Եվրամիության եւ Վրաստանի միջեւ, հնարավորություն տալով նաեւ Վրաստանի գործող իշխանություններին՝ դեմքը փրկելով վերադառնալ եվրաինտեգրման ուղու վրա, ինչին, Ռուսաստանի գնալով վատթարացող վիճակի ֆոնին, կարծես գնալով ավելի են հակվում։


















































