Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով եմ հեռացվել Արարատյան թեմից. Անուշ Վարդանյան

Մարտ 13,2026 15:25 Share

-Ես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ, 13 տարի ծառայել եմ Արարատյան հայրապետական թեմում: Հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով ինձ հեռացրել են թեմից ,- այսօր կառավարության շենքի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան թեմի երիտասարդաց միությունների ծրագրերի նախկին համակարգող եւ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախկին ատենապետ, «Ուժեղ Հայաստանի» անդամ Անուշ Վարդանյանը:

Նրա պատմելով, երբ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցի էր եկել պատարագի ու հրահանգ էր եղել զեղչել Վեհափառ հայրապետի անունը, ինքը մի խումբ երիտասարդների հետ չզեղչեցին, ինչի համար հեռացվեց թեմից:

Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցներն ու կուսակցական ընկերները ֆլեշմոբ, բողոքի ցույցեր են անցկացնում: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031