Լրահոս
Օրվա լրահոսը

«7 ամիս ԱԱԾ մեկուսարանում, 2 ամիս տնային կալանքի․ հույսը մեծ է, որ այսօր ի վերջո Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի»․ Գոհար Ղումաշյան

Մարտ 13,2026 16:37 Share

Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի: Այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։

«Արդեն ինը ամսից ավելի է Սամվել Կարապետյանը կալանքի տակ է՝ 7 ամսից ավելի ԱԱԾ մեկուսարանում, հիմա արդեն 2 ամիս է տնային կալանքի տակ է։ Հույսը մեծ է, որ այսօր ի վերջո նա ազատ կարձակվի»,-դատարանի բակում՝ Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը համակարգող Գոհար Ղումաշյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենց ուժին խոչընդոտեն մասնակցել ընտրություններին, Գոհար Ղումաշյանը պատասխանեց․ «Բնականաբար, այդպիսի ցանկություն կլինի, որ մեզ թույլ չտան, բայց դեռ մի քայլ, որը կնպաստի դրան, մենք թույլ չենք տվել»։

Դատարանի բակից ուղիղ հեռարձակումը՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031