Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված, Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռ է չեզոքացվել։ Նշվել է, որ այն ոչնչացվել է Միջերկրական ծովի արևելյան մասում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ վճռականորեն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի օդային տարածքի դեմ ուղղված բոլոր սպառնալիքների դեմ։
Նշվում է, որ քննարկումներ են ընթանում միջադեպի բոլոր կողմերը պարզաբանելու համար և տարածաշրջանում բոլոր զարգացումները ուշադիր հետևվում և գնահատվում են։
Լուսանկարն՝ արխիվային


















































